Ստեղծեք Ձեր փոքրիկի համար այնպիսի միջավայր, որը կտարբերվի առօրյայից: Փոքրիկ նավաստի թեման Ձեր փոքրիկի խնջույքը կդարձնի ավելի գունեղ և հետաքրքիր և բոլորին կհաղորդի ծովային թեթև տրամադրություն:
Փոքրիկ նավաստի քենդիբարն իր մեջ ներառում է քափքեյքեր, փոփքեյքեր, փոքրիկ նավաստի թեմայով թխվածքաբլիթներ, դրաժե, տորթ, շոկոլադ, նավակներ, փարոս, փուչիկներ, ստենդ, շրջանակներ ձեր փոքրիկի նկարով և այլ դիզայներական մոտեցումներ: Ցանկության դեպքում կարելի է կիրառել նոր մոտեցումներ՝ փոքրիկի անվան կամ անվան սկզբնատառի գեղեցիկ տպագրությունների տեսքով:
Մեր աշխատակազմը յուրաքանչյուրին ցուցաբերում է անհատական մոտեցում և մենք պատրաստ ենք իրական դարձնելու ձեր պատկերացրած քենդի բարը:
Փորձեք ուրախացնել Ձեր փոքրիկին և մենք կօգնենք Ձեզ այդ հարցում:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր փոքրիկի ժպիտը:Քենդի բար սեղանն իր մեջ ներառում է՝
Այս քենդի բարի արժեքն 85000 դրամ է: Նախատեսված է 20 անձի համար:
Սակայն արժեքը նաև կախված է պատվերի քանակից և ձեր
նախընտրությունից: Դուք կարող եք առաջարկել քենդի բարի ձեր առաջարկը, ուղարկել նկարներ, մենք բաց ենք յուրաքանչյուր առաջարկի համար:
Պատվերը ընդունվում է արժեքի 50 % նախապես վճարելուց հետո: