Menu
Cart 0

Լեգո

  • Լեգո
  • Լեգո
  • Լեգո
  • Լեգո
730
20.04.2017

Բնութագիր

Lego (հայ․՝ Լեգօ, դան․՝ Leg Godt - «Խաղա լավ»), խաղալիքների սերիա, որոնցով կարելի է հավաքել տարբեր առարկաներ։ Lego հավաքածուները արտադրում է Lego Group ընկերությունը, որի գլխավոր օֆիսը գտնվում է Դանիայում։ Lego ընկերության հիմնական արտադրանքը պլաստմասե փոքր աղյուսներն են, որոնցով կարելի է հավաքել մարդատար ավտոմեքենաներ, շենքեր, տներ, նաև քայլող ռոբոտներ։ Մնացորդներով կարելի է պատրաստել ուրիշ առարկաներ։ Lego ընկերությունը սկսել է աղյուսների արտադրանքը 1949 թվականից։ Դրանից հետո Lego ընկերությունը մեծացրեց իր գործանեության ոլորտը՝ ստեղծելով ֆիլմեր, խաղեր, մրցույթներ։ Բայց կան արտադրողներ, որոնք կեղծել են Lego ընկերության արտադրանքը։
Հավաքածուի հիմնական դետալները Lego աղյուսներն են։ Աղյուսները իրար են միանում բութակավոր միացումներով։ Հավաքածույի մեջ մտնում են նաև ուրիշ դետալներ՝ մարդկանց և կենդանիների արձանիկներ, անիվներ և այլն։ Կան հավաքածուներ որոնց մեջ մտնում են նաև էլեկտրական մարտկոցներ, սենսորներ, միկրոկառավարիչներ։ Հավաքածուները թույլ են տալիս հավաքել աղյուսներից ավտոմեքենաներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, նավեր, տիեզերանավեր, ռոբոտներ։
LEGO կոնստրուկտորի բոլոր դետալները պատրաստվում են որոշակի չափանիշով և բարձր ճշգրտության աստիճանով (2013 թվականին ստեղծված խորանարդիկները կարելի է միացնել 1958 թվականին թողարկված դետալների հետ), որը թույլ է տալիս նրանց միացնել առանց որևէ ջանքի։ Բացի այդ, ամրակցելուց հետո մասնիկները պետք է ամուր կպչեն իրար։ Այս պայմաններն ապահովելու համար տարրերի դրոշմաձևերն արտադրվում են 10 մկմ ճշգրտությամբ[4].

Ընկերության հիմնական արտադրական ուժերը տեղակայված են Դանիայում, Չեխիայում, Մեքսիկայում և ՉԺՀ-ում։
2014 թվականին Lego Group ընկերությունը դարձավ խաղալիքնիրի արտադրման համաշխարհային առաջատարը՝ առաջ անցնելով ամերիկյան Mattel և Hasbro արտադրամասերից։ Lego Group ընկերությունը տեղեկացրել է, որ 2014 թվականի կեսերին նրա եկամուտը բարձրացել է 11%–ով, և նրանք ստացել են 2,03 միլիարդ դոլար[5]։

Զամբյուղ

Go to cart page