Menu
Cart 0

Դոնալդ Դաք

  • Դոնալդ Դաք
  • Դոնալդ Դաք
  • Դոնալդ Դաք
  • Դոնալդ Դաք
571
18.04.2017

Բնութագիր

Դոնալդ Ֆոնթլերոյ Դաք (անգլ.՝ Donald Fauntleroy Duck) - մուլտֆիլմի հերոս, որը ստեղծվել է Ուոլթ Դիսնեյի արտադրությունում, 1934 թվականին: Այն սպիտակ բադ է՝ դեղնա - նարնջագույն կտուցով և միևնուն երանգի ոտքերով: Նա սովորաբար հագնում է նավաստու վերնաշապիկ և գլխարկ՝ փողկապով: Դոնալդ Դաքն առավել հայտնի է իր դյուրըմբռնելի խոսքով և բռնկվող բնավորությամբ: Իր ընկերոջ՝ Միքի Մաուսի հետ միասին, նա համարվում է Դիսնեյի ամենահայտնի հերոսներից մեկը և 2002 թվականին ընդգրկվել է բոլոր ժամանակների 50 մեծագույն մուլտհերոսների հեռուստացանկում[1]: Նա հայտնվել է ավելի շատ ֆիլմերում,քան որևէ այլ Դիսնեյան հերոս, և համաշխարհային զավեշտական գրքի ժանրում ամենաշատ հրապարակված գերհերոսն է[2]: Մուլտֆիլմի ցուցադրման առաջին իսկ օրվանից մինչև 1983 թվականը Դոնալդ Դաքի ձայնը մարմնավորել է Կլարենս Նեշը ( անգլ.՝ Clarence Nash)[3]: Նեշի մահից հետո Դոնալդի ձայնը կարդացել է Դիսնեյի մուլտիպլիկատոր Թոնի Անսելմոն: 1935 թվականից սկսած Դոնալդ Բադիկը դարձել է մանկական գրքերում հաճախ հանդիպող կերպարներից մեկը: Այդ գրքերից շատերը հրատարակվել են Վիթման հրատարակչությունում (հետագայում՝ Արևմտյան հրատարակչություն):
Շատ Դիսնեյան թեմատիկ այգիներում տարիներ շարունակ Դոնալդ Բադը մնում է ամենասիրված և դիտված մուլտհերոսը:
Նա կինոյի և հեռուստատեսության միակ հայտնի կերպարն է, որը հանդես է գալիս որպես թալիսման ամերիկյան խոշոր համալսարաններից մեկի համար: Պայմանագիր է կնքվել Դիսնեյի և Օրեգոնի համալսարանի միջև, ըստ որի թույլ է տրվում դպրոցի սպորտային թիմերին օգտագործել Դոնալդի իմիջը, իբրև «Մարտական Բադ» թալիսման:
1940-ականներին, Դոնալդը որպես թալիսման է համարվել Բրազիլիայի «Բոտաֆոգո» սպորտի ակումբի համար և արգենտինացի ծաղրանկարիչ Լորենցո Մոլասին պատկերել է նրան ակումբի մարզաշապիկների վրա:
Դոնալդի անունն ու կերպարն օգտագործվում են բազմաթիվ առևտրաային ապրանքների արտադրության մեջ:

Դոնալդ Բադը Հոլիվուդյան փառքի ծառուղում
1970 - ականների վերջերին Դոնալդի առաջին և միակ դիսկո երգը «Մաչո Դաք» հնչել է Կլարեն Նեշի կատարմամբ:
2005 թվականին Դոնալդը ստացել է իր աստղը Հոլիվուդյան փառքի ճեմուղում՝ մի շարք գեղարվեստական կերպարների կողքին, ինչպիսիք են Միկի Մաուսը, Սպիտակաձյունիկը, Վինի Թուխը:
Աստերոիդ 12410 -ը կոչվել է Դոնալդ Բադի անունով[4]:

Զամբյուղ

Go to cart page