Menu
Cart 0

Մեր մասին

Candybar.am ընկերությունը միջոցառումների կազմակերպման ոլորտում մասնագիտացված ընկերություն է։

Մենք պլանավորում, կազմակերպում և ձևավորում ենք ամենատարբեր միջոցառումները՝ ծննդյան տարեդարձ, ատամհատիկ, մկրտություն, նշանադրություն, հարսանյաց հանդես, հոբելյանական երեկո, կորպորատիվ միջոցառումներ, բացման արարողություններ, ինչպես նաև տարբեր տոնակատարություններ։

Մեր պրոֆեիոնալ թիմը սկզբից մինչև վերջ կպլանավորի, կձևավորի և կկազմակերպի ցանկացած միջոցառում,
հոգ կտանի, որպեսզի յուրաքանչյուր միջոցառում անցնի անթերի, Դուք զերծ մնաք ավելորդ հոգսերից և քաշքշուկներից և ամբողջովին վայելեք Ձեր տոնը՝ ստանալով միայն դրական էմոցիաներ և վառ հիշողություններ։

Մեր առավելություններից մեկը մեր ընկերության ունիվերսալությունն է՝ մեր հաճախորդները հնարավորություն ունեն իրենց միջոցառման հետ կապված ցանկացած բան պատվիրել մեզ մոտ՝ սկսած փոքրիկ աքսեսուարներից մինչև մեծամասշտաբ միջոցառման ամբղջական կազմակերպում։

Մենք ամենայն պատասխանատվությամբ ենք մոտենում յուրաքանչյուր միջոցառման կազմակերպան աշխատանքներին։ Մեր դիզայներներն ուշադրություն են դարձնում ցանկացած մանրուքի, հաշվի են առնում պատվիրատուի բոլոր նախապատվությունները։ Մեր մասնագետները պլանավորում են միջոցառման անցկացման սցենարը, թեման, հաստատում այն հաճախորդի հետ։ Այնուհետև ներդնելով իրենց կրեատիվ գաղափարները՝ ցանկացած միջոցառում կդարձնեն անմոռանալի։

Վստահեք մեզ Ձեր կյանքի ամենակարևոր առիթները․․․

Հ․Գ․ Ծառայություններ բաժնում կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ առաջարկվող ծառայություններին ։)

Զամբյուղ

Go to cart page